Sunday, 12 05 2024
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ

Լևոն Տեր-Պետրոսյանի բացած ներքաղաքական դիսկուրսը ծայրաստիճան վտանգավոր է

«ԼՂՀ անկախության ճանաչման քայլը քիչ կապ ունի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ և ավելի շատ կապ ունի այն մեծ նախապատրաստությունների հետ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում և վկայում են, որ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տակավին չի հրաժարվել ռազամական ճանապարհով խնդիրը լուծելուց: Հետևաբար սա Երևանի համար առավելապես կանխարգելիչ քայլ է, գործիք, որն օգտագործվում է, և որի մասին Ս. Սարգսյանը նախազգուշացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների դեսպաններին՝ հիշեցնելով, որ եթե այս ամենը չկանխվի միջազգային ճնշումների ներքո, ապա Երևանը կգնա ԼՂՀ ճանաչման քայլին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը համարում է արտառոց և աննախադեպ. «Իհարկե կառավարությունը բացահայտ հավանություն չի տվել նախագծի ընդունմանը, բայց նաև դրա ընդունումը աննպատակահարմար չի համարել, ինչպես արել է նախորդ 3-4 դեպքերում:

Սա նշանակում է, որ կառավարությունը այն թողել է ԱԺ-ի հայեցողությանը, բայց որ ամենակարևորն է՝ պաշտոնական Երևանը ճանաչման նպատակահարմարությունը բացառապես կախման մեջ է դրել երկու գործոններից՝ ԼՂՀ և ՀՀ-ի միջև քննարկումներից, որոնք ընթացքի մեջ են և արտաքին գործոններից, որի տակ առաջին հերթին պետք է հասկանալ Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները և դրանց հետագա ծավալումը և միջազգային հանրության կողմից դրանք կառավարելու կարողությունը: Այսինքն՝ Երևանը գործի է դրել մի դանդաղ գործողության ռումբ, որի պայթելու ժամանակացույցը բացարձակապես գտնվում է Բաքվում»:

ԼՂՀ անկախուության ճանաչումը, ըստ քաղքագետի չի կարող 100 տոկոսով կանխել պատերազմը, բայց ակնհայտորեն այն ազդում է այս իրավիճակում, որովհետև դա խառնում է մի շարք պլաններ և առաջին հերթին Մոսկվայի պլանները, որն իր ավարը չի ստացել Ադրբեջանի հետ բանակցություններից և որի համար չափազանց կենսական է ԼՂՀ-ի կարգավիճակի անորոշ մնալը: Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է խաչ քաշել Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վրա՝ նրա համար առաջացնելով ֆորսմաժորային իրավիճակ: Հայաստանը դա անում է ոչ թե Մոսկվայի քաղաքականությունը տապալելու համար, այլ պարզապես Հայաստանին այլ ճանապարհ չի թողնվել:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է փոխի խաղի կանոնները, անգամ պետք է փոխի խաղը, և դրա համար իսկապես մեկ փամփուշտ է մնացել. դա ԼՂՀ կարգավիճակի հարցի փակումն է:

«Պատերազմը մեզ ստիպել է, որ մենք վերանայենք կոնցեպցիան, Լևոն Տեր-Պետրոսայնն ասում է՝ չէ, մի վերանայեք կոնցեպցիան»,- նշեց Ս. Սաֆարյանը՝ անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, որում նա նշել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կհանգեցնի աղետալի հետևանքների:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բացած ներքաղաքական դիսկուրսը ծայրաստիճան վտանգավոր է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում