Պետդեպի հերթական ճեպազրույցի ժամանակ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները խոսել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա մայիսի 2-ին տեղի ունեցած հարձակման մասին: Հիշեցնենք, որ քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ նիստի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանի վրա։
Թոները նշել է, որ այդ թեմայի շուրջ մանրամասների չի տիրապետում։ «Սակայն ակնհայտ է, որ երբ ցանկացած քաղաքական կուսակցության անդամ ենթարկվում է վիրավորանքի, ծեծի կամ կալանքի, դա ցանկացած դեպքում մտահոգության առիթ է մեզ համար: Բայց ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկություններ չունեմ, այդպիսով զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,-շարունակել է Թոները։