Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Ask the US Hyupatos -15. Օրինական կերպով ԱՄՆ ներգաղթելու ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Հաճելի տրամադրություն եմ մաղթում մեր թողարկումը դիտողներին ու ընթերցողներին: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, իմ գրասենյակն ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Հարց Դ. Վարդանյանից.- Ունեմ բազմակի մուտքի վիզա 10 տարի ժամկետով: Անձնագրիս ժամկետը լրանում է 2021թ., սակայն այնտեղ այլևս ազատ էջեր չկան, որպեսզի անձնագրային հսկողության դրոշմակնիքներ դրվեն: Եթե ես նոր անձնագիր ստանամ, սակայն պահեմ նաև իմ հին անձնագիրը, կկարողանա՞մ երկու անձնագրով գնալ ԱՄՆ:

– Շատ կարևոր հարցադրում է, քանի որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ ստանում են 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի վիզաներ և հավանական է, որ շատերի մոտ անձնագրի ժամկետը կարող է լրանալ մինչ վիզայի ժամկետը լրանալը: Անդրադառնամ ձեր հարցին. այո՛, կարող եք: Եթե ձեր ճամփորդական փաստաթղթերը (անձնագիր և վիզա) անվնաս են, իսկ ձեր անուն-ազգանունն ու ծննդյան օրը նույնն են, ապա կարող եք ԱՄՆ մեկնել ձեզ հետ ունենալով ձեր նոր անձնագիրը և ժամկետանց անձնագիրը, որտեղ փակցված է ԱՄՆմուտքի ձեր գործող վիզան: Մենք գործող վիզան նոր անձնագիր փոխադրել չենք կարող: Նոր անձնագրում վիզա կփակցվի, եթե ներկայացնեք վիզա ստանալու նոր դիմում: Արդեն վիզա ունեցող անձանց մեծ մասի համար հարցազրույց անցնելու անհրաժեշտություն չի լինի: Առանց հարցազրույցի վիզա ստանալու հետ կապված մանրամասներ կարող եք գտնել մեր կայքում:

Հարց.- Բարև ձեզ, ես ամուսնանում եմ ԱՄՆ քաղաքացու հետ և ամուսնուս հետ մեկնում եմ ԱՄՆ: Ունեմ 20 տարեկան տղա, ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ նրան իմ հետ տանել, թե՞ նա կարող է գալ միայն իմ մեկնելուց հետո:

– Շնորհակալություն հարցի համար և շնորհավորանքներս առաջիկա ամուսնության առիթով: ԱՄՆ քաղաքացին ներգաղթային վիզայի միջնորդագիր կարող է ներկայացնել իր օտարերկրացի կնոջ/ամուսնու համար (ձեր պարագայում դա կարող է շուտ արվել) և իր խորթ երեխաների համար: Սակայն ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն՝ խորթ երեխա է համարվում  հարաբերությունների հաստատման պահին 18 տարին չլրացած երեխան: Քանի որ ձեր որդին ձեր ամուսնության պահին 18 տարեկանից բարձր տարիք ունի, ուստի ձեր ամուսինը չի կարող նրա համար ներգաղթային միջնորդագիր ներկայացնել:

ԱՄՆ ներգաղթելուց և այնտեղ մշտական օրինական բնակչի կարգավիճակ ձեռք բերելուց կամ գրին քարտ ստանալուց հետո դուք կարող եք ձեր որդու համար ներգաղթային վիզայի միջնորդագիր ներկայացնել, եթե նա դեռևս ամուսնացած չէ: Հարկ է նշել, որ սպասելու ժամանակը այստեղ բավականին երկար է, այս պահի դրությամբ օրինական մշտական բնակչի չամուսնացած որդու կամ դստեր համար դա կազմում է մոտ 7 տարի: Եթե ձեր որդին ամուսնանա մինչ ձեր ԱՄՆ քաղաքացի դառնալը, ապա նա որևէ կատեգորիայով ներգաղթային վիզա ստանալու իրավասություն չի ունենա:

Հարց Զ. Ս.-ից.- 2014թ. մայիսին ողջ ընտանիքիս հետ ԱՄՆ-ում էի որպես տուրիստ: Հղի էի և պլանավորում էի ծննդաբերել Փարիզում (ունեմ Ֆրանսիայում հիվանդանոցի ու բժշկի հետ պայմանավորվածության մասին փաստաթղթերը): Ես չկարողացա վերադառնալ Փարիզ, քանի որ իմ և երեխայի առողջական վիճակից ելնելով Ամերիկայում բժիշկս խորհուրդ տվեց ինքնաթիռ չնստել: Ես մնացի ԱՄՆ-ում մինչև 2014թ. սեպտեմբեր ամիսը, երբ ծնվեց իմ փոքրիկը: Երբ վիզայիս ժամկետը լրացավ, մեր ընտանիքը դիմեց նոր վիզայի համար, բոլորը ստացան 10 տարի ժամկետով վիզաներ, բացի ինձնից: Ինձ որևէ պարզաբանում չտրվեց, թե ինչու վիզա չստացա:

– Ձեր գործի մանրամասներին այստեղ անդրադառնալ չեմ կարող, սակայն ուզում եմ նշել, որ հյուպատոսական պաշտոնյաները հասկանում են, որ ինչ-ինչ պատճառներով Հայաստանից շատերը ձգտում են ծննդաբերել ԱՄՆ-ում: Հասարակական կարծիքն այս հարցի շուրջ ԱՄՆ-ում ու Հայաստանում տարբերվում է, բայց փաստացի ԱՄՆ օրենքների համաձայն՝ դա անօրինական չէ և նման մտադրությունը չի կարող վիզայի մերժման հիմք հանդիսանալ:

Վիզայի ցանկացած դիմումում, սակայն, կարևորվում է դիմողի ու նրա մտադրությունների արժանահավատությունը: Դիմումը քննության առնելիս հյուպատոսական պաշտոնյաները դիտարկում են նախկին դիմումները, դրանցում նշված տեղեկությունները և դրանք համեմատում են ուղևորության փաստացի տեղեկությունների հետ, եթե այդպիսիք կան: Եթե հյուպատոսական պաշտոնյայի մոտ կասկածներ կան առ այն, որ դիմողը կարող է վարվել այլ կերպ, քան նշված է դիմումում, ապա այդ կասկածը բավարար հիմք է վիզայի տրամադրումը մերժելու համար:

Հյուպատոսական պաշտոնյաները մերժումների դեպքում ԱՄՆ վիզային օրենսդրության այս հարցերի շուրջ ապահովում են պարզաբանումներ թե գրավոր, թե բանավոր կերպով: Ինչպես գիտեք, վիզայի մերժումները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն: Եթե որոշեք կրկին վիզայի դիմում ներկայացնել, ապա պատրաստ եղեք բացատրել ձեր նախորդ ուղևորության հետ կապված հանգամանքները, մասնավորապես՝ ձեր պլանների փոփոխությունը:

Եվ վերջում, ուզում եմ նշել, որ շուտով կմեկնարկի տարվա առավել ծանրաբեռնված շրջանը, երբ ավելանում են տուրիստական, բիզնես ու ուսանողական վիզաների համար ստացվող դիմումները: Ես և հյուպատոսական բաժնի անձնակազմը ամեն ինչ կանենք հարցազրույցները հնարավորինս շուտ նշանակելու ու անցկացնելու համար, սակայն ուզում եմ խնդրել ձեզ, որ ԱՄՆ մեկնելու պլաններ ունենալուն պես՝ ներկայացնեք վիզայի դիմում: Դրանով օգնում եք, որ մենք կարողանանք օգտակար լինել ձեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում