ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով հանդիսանում է ֆանտազիա, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանը ունի ռեժիմի վրա ազդեցություն և նրան ազդանշան ուղարկելու հնարավորություն այն մասին, որ չկա ռազմական լուծում և որ ռազմական հաղթանակի ցանկացած վստահություն ֆանտազիա է»,- պարզաբանել է դիվանագետը:
Թոների խոսքերով` հակամարտության երկու կողմերը պետք է վերադառնան Ժնևի բանակցային սեղանի շուրջ և մասնակցեն լուրջ դիվանագիտական գործընթացին, որպեսզի մշակեն այն քաղաքական լուծումները, որի արդյունքը կդառնա Սիրիայում հրադադարը: