Ադրբեջանը կիսում է խուճապի պատճառների բացակայության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը քննարկելու Հայաստանի խորհրդարանականների նախաձեռնության առիթով, չորեքշաբթի RIA Novosti-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիկմեթ Հաջիևը:
Ավելի վաղ RIA Novosti-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խուճապի պատճառներ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը քննարկելու Հայաստանի խորհրդարանականների նախաձեռնությունում, քանի որ Երևանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով: