Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վետերանների խորհրդի նախաձեռնությամբ վարչական շրջանի աշխատակազմի և տեղի կրթօջախների համագործակցության ծրագրով շուրջ 200 դպրոցականներ այցելել են «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Այցի հիմնական նպատակը երեխաներին հայրենասիրական գաղափարներ սերմանելն է:
Դպրոցականները շրջել են թանգարանի Հայրենական մեծ պատարազմի և Արցախյան հերոսամարտի թանգարաններում, ունկնդրել մեր պատմության փառավոր անցյալի մի շարք դրվագներ: Նման նախաձեռնություններ կիրականացվեն նաև Երևանի մյուս վարչական շրջաններում: