Ահաբեկչական խմբավորումների զինյալները լրացուցիչ ուժեր են կուտակում Հալեպի վրա նոր հարձակման համար, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քաղաքային աշխարհազորին:
«Մի քանի խմբավորումների ջոկատներ մեծ քանակությամբ զինված խմբեր են տեղափոխել Հալեպի մոտ: Հիմանական հարվածը սպասվում է արևմուտքից, հարավ-արևմուտքից և հյուսիս-արևմուտքից»,- ասել է նա:
Նշվում է, որ լրացուցիչ ուժերը հիմնականում «Ջեյշ ալ-ֆաթհ» խմբավորումից են: