Դատարանի առաջ կկանգնեն ինքնակոչ «շարիաթի ոստիկանության» անդամ ութ արմատական իսլամիստներ, որոնք 2014 թվականին հսկել են Գերմանիայի Վուպերտալ քաղաքի փողոցներն առանց իշխանության հետ համաձայնեցնելու, հայտնում է Welt-ը:
Դյուսելդորֆի գերագույն դատարանը ընդունել է դատախազության բողոքը և սկսել է դատական վարույթ «շարիաթի ոստիկանության» ինը անդամներից ութի դեմ:
Ինքնակոչ պահակները քաղաքի փողոցներում քաղաքացիներին կոչ են արել պահել շարիաթի նորմերը և բաժանել են թղթեր շարիաթի նորմերի` ալկոհոլի, թմրանյութի և ազարտային խաղերի արգելքի մասին: