Ճապոնիան կլինի ամերիկյան հեղուկ գազի հիմնական գնորդներից մեկը: Այս մասին ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիցը ճապոնական «Կիոդո» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ճապոնիան ակնհայտորեն կդառնա գլխավոր գնորդներից մեկը»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ամերիկյան հեղուկ գազի մատակարարումները սկսվել են Մեքսիկական ծոցից այս տարվա մարտին:
«Կիոդոն» նշում է, որ Ճապոնիան երկիր գազի կայուն մատակարարումները կարևորում է 2011թ. Ֆուկուսիմայում վթարի հետևանքով ատոմային էլեկտրակայանների կանգնելուց հետո: