Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պետական սերվիսների զարգացման գործակալությունը ներկայացրել է ընտրական ցուցակը, որում ընդգրկել է 3.53 միլիոն մարդու:
Դրանում տեղ են գտել ինչպես Վրաստանում, այդ թվում նաև օկուպացված տարածքներում բնակվողները, այնպես էլ արտերկրում բնակվող չափահաս անձինք, որոնք ունեն Վրաստանի քաղաքացու իրավական կարգավիճակ:
Ցուցակում ընդգրկվել են նաև այսպես կոչված՝ անհասցե անձինք, որոնց ընդհանուր թիվը հասնում է 30.298-ի: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Վրաստանի արդարադատության նախարարության իրավասության ներքո գտնվող տվյալ գերատեսչությունը տարեկան չորս անգամ պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնի ԿԸՀ-ին՝ ընտրական ցուցակ ձևավորելու համար: