Tuesday, 14 05 2024
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Հայաստանի նավթն ու գազը

Մոտ հինգ-վեց տարի առաջ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը մի ուշագրավ որոշում կայացրեց Հայաստանում նավթի ու գազի որոնման աշխատանքի վերաբերյալ: Դրանից առաջ նույն կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել էր նավթ և գազ որոնելու կարգը: Փաստորեն, այդ որոշումը կարելի էր համարել դրա շարունակությունը, ինչը փաստացի ստեղծում էր մի պատկեր, համաձայն որի` Հայաստանում փորձ էր արվում նավթի ու գազի հետ կապված ինչ-որ գործընթաց սկսել:

Թե ինչ էր իրենից ներկայացնելու այդ գործընթացը, այսօր արդեն պարզ է։ Կառավարության այդ որոշումները ծառայեցվեցին որպես 2012թ. խորհրդարանական ընտրություններում իշխանության նախընտրական քարոզչության մի մաս, երբ հասարակությանը փորձ արվեց համոզել, թե Հայաստանում ուր որ է նավթ ու գազ է հայտնաբերվելու և կյանքը դառնալու է լուսավոր` դրանով առաջացնելով, այսպես ասած, դրական սպասումներ և լավատեսություն, թե՞ գործ ունենք իրական հեռանկարների հետ:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում նավթի ու գազի հույսերը նոր չեն: Դրանք կան դեռևս խորհրդային ժամանակներից, որոնք, սակայն, չեն արդարացել բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում: Բայց այստեղ, իհարկե, կա խնդրի ոչ միայն գիտական կամ մասնագիտական, այլ նաև հոգեբանական շերտը: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտությունը և այդ համատեքստում ադրբեջանական նավթի ու գազի գործոնը, որն աշխարհում որոշակի դերակատարում, իհարկե, ունի, ինչպես նաև նպաստում է երկու երկրների միջև տնտեսական անհավասար պայմանների ձևավորմանը, առավելություն տալիս Ադրբեջանին, հայության մոտ որոշակի կոմպլեքս է ձևավորվել նավթի ու գազի առումով: Ձևավորվել է մի մտայնություն, որ Հայաստանը անբախտ է և ոչ մի շանս չունի, քանի դեռ չունի նավթ ու գազ: Նավթն ու գազը դարձել են, այսպես ասած, ենթագիտակցական խորքում թաքնված մի բարդույթ, որ անընդհատ ազատություն է ուզում, ուզում է դուրս գալ այդ խորքից ու երբեմն նաև դուրս է գալիս:

Մի ժամանակ Հայաստանի նավթ ու գազ էր դիտվում սփյուռքը: Այսինքն` ասում էին, որ Հայաստանն, իհարկե, նավթ ու գազ չունի, բայց փոխարենը սփյուռք ունի: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ սփյուռքը չի կարողանում ապահովել այն աստիճան ֆինանսական ներդրումներ, ինչքան նավթն ու գազը: Սա նաև բնական էր, որովհետև, ի վերջո, սփյուռքը ապրանք չէ, որ վաճառես և փող ստանաս: Մարդիկ են, որոնք նաև ռեալ գնահատում են վիճակը Հայաստանում, վերաբերմունքը սփյուռքի հանդեպ, սփյուռքի ներդրումների հանդեպ: Ընդհանրապես, սփյուռքի նավթ և գազ լինելու հանգամանքը առավելապես ռոմանտիկ, էմոցիոնալ, չարդարացված մխիթարություն էր, որից պետք էր ժամ առաջ ձերբազատվել: Բանն այն է, որ սփյուռքը բոլորովին այլ գործոն է, բոլորովին այլ հնարավորություններով, միգուցե ավելի լավ` ծավալով ավելի քիչ, բայց ռազմավարական իմաստով առավել լայն հնարավորություններով: Սփյուռքը պետք չէր դարձնել մեր ներքին նավթագազային բարդույթների զոհ: Հայաստանի նավթն ու գազը սփյուռքը չէ, ոչ էլ Սևանն էր իր սիգով կամ Ջերմուկը: Հայաստանի նավթն ու գազը կարող է լինել միայն միտքը` տեխնոլոգիական միտքը, որը ժամանակակից, արդիականացված աշխարհում շատ ավելի ռազմավարական հումք է, քան նավթն ու գազը: Պարզապես պետք է կարողանալ տնօրինել այդ հումքը: Հայաստանում այսօր կա դրա խնդիրը:

Մարդկային միտքը Հայաստանում գնահատված չէ, մարդկային արժեքները, ստեղծագործական կարողությունները գնահատված, պահանջված չեն, ազատ չեն: Հայաստանում չեն ստեղծված հնարավորություններ այդ ստեղծագործական պոտենցիալի լիարժեք բացահայտման համար: Բանն այն է, որ այդ ռեսուրսը հակասության մեջ է մտնում Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ: Ստեղծագործական միջավայրի պոտենցիալի լիարժեք դրսևորման համար անհրաժեշտ է, որ երկրում լինի օրինականության, ազատ տնտեսական հավասար մրցակցության, արդարության միջավայր, որտեղ պահանջված կլինեն մարդկային մտավոր հատկանիշները, բարոյական հատկանիշները, ստեղծելու, արարելու հատկանիշները, ոչ թե խաբելու, գցելու, թալանելու, հարկ եղած դեպքում էլ սպանելու բնազդները: Երբ երկրում իշխում են, երբ պահանջված են այդ բնազդները, երբ խրախուսվում են այդ բնազդները, դրանք չեն պատժվում, լավագույն դեպքում ընդամենը քողարկվում են ինչ-որ հայտարարությունների և հռչակագրերի տակ, իրական նավթն ու գազն էլ արդեն դառնում են ոչ թե զարգացման գրավական, այլ ընդամենը թալանի աղբյուր:

Ադրբեջանը դրա վկայությունն է, երբ էներգետիկ ահռելի առավելությունը, որ տալիս է տնտեսական թռիչքի հնարավորություն, ծառայում է ընդամենը երկրի կլանայնացմանը և ալիևյան խանության ամրապնդմանը, իսկ Ղարաբաղի հակամարտության հարցում դա, ըստ էության, ոչ մի առավելության չի հանգեցրել, բացի իրավիճակային հանգամանքներից: Դա, իհարկե, մեզ համար միանգամայն բարենպաստ վիճակ է, և մենք շատ գոհ պետք է լինենք, որ Ադրբեջանը թալանում է ինքզինքը: Բայց, դրանից դուրս, մենք պետք է մտածենք մեր պոտենցիալն իրացնելու մասին: Ադրբեջանի օրինակը ընդամենը մեզ պետք է հուշի, որ նավթն ու գազը չեն որոշիչը, այլ պետության կառավարման որակը, արժեքային հիմքը, հասարակության արժեհամակարգային բազան, որ կձևավորի իշխող վերնախավը: Այսինքն` Ադրբեջանի օրինակը պետք է մեր միջից հանի նավթի ու գազի բարդույթը: Մեզ մեր իսկ վիճակը պետք է բարդույթավորի, մեր իսկ ունեցած մարդկային մտավոր պոտենցիալի խեղդված վիճակը: Թեև դա ոչ թե բարդույթի, այլ լուրջ մտորումների առարկա է, որը սակայն ներկայիս իշխող «վերնախավում» ակնհայտորեն բացակայում է, այլապես քայլերը, որ պետք է Հայաստանում ձևավորեին օրինականության, հավասարության, ազատության մթնոլորտ, չէին ուշանա կամ գոնե հետ չէին մնա քարոզչական քայլերից, որ կատարվում են մեր հանրային բարդույթների և բնազդների վրա խաղալով: Այդ մթնոլորտի ձևավորման դեպքում է, որ լիարժեք կաշխատեին Հայաստանի մնացյալ գործոնները` սփյուռքի ներուժը, երկրի ներսում առկա տնտեսական հնարավորությունները, նաև հումքային հնարավորությունները, որոնք այսօր ընդամենը մսխվում են և ծառայում մի քանի անձի կամ ընտանիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում