Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը հրապարակել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ընդգրկվել է 103 անուն:
Նոր ցուցակից բացառվել է 14 անուն, որոնք ներում են ստացել մարտի 17-ին, ինչպես նաև 6 մարդ (Ռաուֆ Միրկադիրով, Ինթիգամ Ալիև, Նազիմ Աղաբեկով և այլք), որոնց ժամկետները փոխարինվել են պայմանական ազատազրկմամբ:
Նոր ցուցակում տեղ է գտել 8 լրագրող և բլոգեր, 1 իրավապաշտպան-փաստաբան, հավատացյալների մեծ խումբ, նախկին նախարարներ և այլք: