Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Իշխանությունն ու որոշ ընդդիմադիրներ չեն հասկանում, թե ինչ է կատարվում. Լևոն Զուրաբյան

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Արցախի և Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին միասնականության կոչ է անում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լիելու Հայաստանի և Արցախի համար՝ նկատելով, որ թե իշխանությու նը, թե որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր պետք է ավելի լուրջ մոտենան այս ամենին և գիտակցեն, թե ինչ է կատարվում:«Ամենակարևոր խնդիրը, որ այս պայմաններում մենք պետք է լուծենք, մեր միասնականությունն է: Սակայն միասնականությունը միակողմանի չի լինում և ոչ էլ խոսքով է լուծվում: Դա առաջին հերթին գործ է: Այս առումով ավելի շատ գործ պետք է անեն իշխանությունները: Ընդդիմությունն այդ միասնականության առումով իր գործն արդեն արել է, իսկ իշխանությունները դա պետք է ցույց տան գործով, ոչ թե խոսքով», նշեց Լ. Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պետք չէր զբաղվել Ընտրական օրենսգրքով՝ միաժամանակ նկատելով, որ այդ հարցով զբաղվել են միայն նրա համար, որ 2017թ. նշանակված են խորհրդարանական ընտրություններ, իսկ նոր Ընտրական օրենագիրքը պետք է ընդունվի մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: «Սա է միակ պատճառը, որ մենք զբաղվում ենք ու պետք է զբաղվենք Ընտրական օրենսգրքով»,- ասաց պատգամավորը:

Զուրաբյանի գնահատմամբ՝ իշխանությունները և ըննդիմությունը պետք է հասկանան, որ այս պահին լուծվում է ոչ թե իրենց կուսակցությունների շահը, գոյատևել կամ չգոյատևելու հարցը, այլ Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Պատգամավորը նշեց, որ ցանկանում է ուղերձ հղել իշխանություններին և որոշ ընդդիմադիր ուժերի: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը թույլ է տվել կանոնակարգի խախտում, երբ քվեարկությունից առաջ թույլ չի տվել պատգամավորներին ելույթներ ունենալ վարման կարգի վերաբերյալ: «Մենք իշխանություններին  կոչ ենք անում հրաժարվել նման գործելաոճից, այլապես որևէ հավատ հանրության մեջ չի լինի, որ այս բարդ պայմաններում քաղաքական ուժերի միասնականությունը կարող է կայանալ»,– ընդգծեց նա:

Պատգամավորը հնչեցրեց նաև ուղերձ ուղղված ընդդիմադիր ուժերին: Նա որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի կոչ արեց զերծ մնալ իրական ընդդիմություն որոշելու քայլերից: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ իրական ընդիդմությանը միայն մեկ չափանիշ կա: Իրական է այն ընդդիմությունը,  որն իր քննադատության թիրախ համարում է միայն իշխանությունները: Դուք երբեք չեք տեսնի, որ մենք զբաղվենք որևէ ընդիմադիր քաղաքական ուժի քննադատությամբ: Մենք քննադատում ենք միայն իշխանություններին: Ճիշտ է՝ ապրիլի 2-ից հետո մենք ավելի զուսպ ենք դարձել, թեկուզ այդ զուսպ քննադատության թիրախը լինելու է, կա,  եղել է իշխանությունը:

Սա շատ հստակ չափանիշ է: Ազգային միասնականություն նշանակում է առաջին հերթին այդպիսի գզվռտոցից զերծ մնալը՝ թեկուզ ընդդիմության շարքերում: Մենք պետք է հասկանանք, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը ազգային միասնականության այս գործընթացում պետք է դառնա ոչ թե կռվախնձոր, պետք է դառնա ոչ թե մանր մունր քաղաքական ինտրիգների դաշտ, այլ առաջին համերաշխության տարրը դառնա այդ ազգային միասնականության ճանապարհին: Դրա համար ենք մենք պնդել, որ կոնսենսուս լինի: Սա կարող է դառնալ մի կարևոր բաղադրիչ, որ գործով կապացուցի հայ ժողովրդի, քաղաքական ուժերի միասնականությունը արտաքին վտանգների առջև: Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում զերծ մնալ մանր քաղաքական կոնյունկտուրայով թելադրվող քայլերից և փորձել հասնել կոնսենսուսի, ոչ մեկը թող չթաղի այդ կոնսենսուսի գաղափարը, մենք դրա կարիքն ունենք»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում