ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Euronews-ին տված հարցազրույցում պատմել է, որ միշտ չէ, որ հաջող է ընտրում իր հայտնի կրծքազարդերը, հայտնում է RIA Novosti-ն:
«Իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ ես նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրել եմ կրծքազարդ երեք կապիկներով («ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասում»)»,- պատմել է նախկին պետքարտուղարը:
Նրա խոսքով` նախագահ Պուտինը այն ժամանակ հետաքրքրվել է նախագահ Բիլ Քլինթոնից, թե ինչ է նշանակում այդ զարդը: Պետքարտուղարը պատասխանել է, որ դա խորհրդանշում է Չեչնիայում ռուսական քաղաքականության նկատմամբ արձագանքը:
«Նա այդ ժամանակ շատ ջղայնացավ, որը կարելի է հասկանալ: Սակայն ես հիմա նույնպես կկրեի չար կապիկներով կրծքազարդը, քանի որ մտածում եմ, որ Պուտինի քաղաքականությունը հիմնված է չարի վրա»,- ավելացրել է Օլբրայթը: