Ռուսաստանը և Իրանը կարող են հաջողությամբ փորձի փոխանակում կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներով, համարում է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
«Վերջին տարիներին ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում Իրանը հասել է ապշեցուցիչ առաջընթացի: Եվ այդ ոլորտում Իրանը և Ռուսաստանը կարող են փոխանակվել ձեռքբերումներով»,- ասել է Մեհդին Kommersant պարբերականին տված հարցազրույցում: