ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը Իրաքում և Սիրիայում չեզոքացրել է ԴԱԻՇ-ի 40 զինյալի, ովքեր մասնակից են եղել Եվրոպայի և Աֆրիկայի երկրների ահաբեկչություններին, հայտնում է Daily Beast պարբերականը` հղում կատարելով ամերիկյան ռազմական գործակալության աղբյուրին:
Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ ամերիկյան հատուկ ծառայության ջոկատը ոչնչացրել է 40 «արտասահմանյան գործողությունների ղեկավարների, միջնորդների և զինյալների», ովքեր մեղադրվել են Բրյուսելում, Փարիզում, Եգիպտոսում և Աֆրիկայի մյուս երկրներում ԴԱԻՇ-ի հարձակումները պլանավորելու, նախապատրաստելու և ֆինանսավորելու մեջ: