Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լառնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերջին հայտարարությունները համարում է միանգամայն անընդունելի:
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարությունները բացարձակապես ընդունելի չեն մեկ շատ հստակ պատճառով, քանի որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ են»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Լավրովը հավելել է, որ պաշտոնական Անկարայի հայտարարությունները հակամարտությունը ռազմական ուժով լուծելու կոչեր էին, ինչը արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը: «Մենք, ցավոք սրտի, արդեն համակերպվել ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նմանատիպ երևակայություններին»,-ասել է պաշտոնյան: