Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Երիտասարդությունը դուրս է պետության ուշադրությունից

Նոյեմբերի 10-ն ընդունված է համարել երիտասարդության միջազգային օր, թեև շատերը նշում են, որ դա այդպես չէ: Այդուամենայնիվ, հայ երիտասարդների համար միևնույն է, թե երբ է իրենց օրը, քանզի նախ որևէ կերպ այդ օրը չի հիշատակվում, և երկրորդ` հայ երիտասարդն այնքան խնդիրներ ունի, որ տոների ժամանակ չունի ու չափազանց քիչ ակտիվություն է դրսևորում երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, երիտասարդական հարցերով պատասխանատու Դավիթ Սանասարյանի կարծիքով, երիտասարդության մասնակցությունը մի շարք իրադարձությունների ակնառու է, սակայն այլ հարց է, թե որքանով է արդյունավետ այդ մասնակցությունը: Իսկ քաղաքականության մեջ, ըստ Դավիթի, երիտասարդները հիմնականում ստանձնում են իրենց ավագ գործընկերների փաստաբանի դերը. «Ես չեմ տեսնում երիտասարդների տարբերությունը իրենց ավագ գործընկերներից: Երիտասարդները պետք է ավելի ծայրահեղ, ակտիվ և հեղափոխական դիրքերից հանդես գան: Կուսակցություններն այսօր երիտասարդացվում են ոչ թե այն պատճառով, որ հասկացել են դրա կարևորությունը, այլ ուղղակի` դա իմիտացիոն բնույթ է կրում: Նրանք հասկանում են, որ եթե շեշտը դնեն երիտասարդների ներգրավման վրա, ապա որոշակի շահեկան դիրքեր կունենան»:
Դավիթի խոսքերով, այսօրվա երիտասարդները որոշակի ակտիվություն դրսևորում են. «Լեզվի մասին օրենքի հետ կապված բողոքի ակցիաներին շատ երիտասարդներ էին մասնակցում, նրանք նաև ակտիվություն են ցուցաբերում բնապահպանական խնդիրների հետ կապված: Որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, ես զգում եմ»:
Դավիթի կարծիքով, երիտասարդներն այսօր պետության ուշադրությունից դուրս են. «Այսօր ինչ-որ բնակարաններ են հատկացնում երիտասարդներին` իբրև թե մտածելով նրանց մասին, սակայն պարզ է, որ դրանք ավելի շատ իմիտացիոն գործընթացներ են, մենք կոնկրետ աջակցությունը չենք տեսնում, ուսանողական վարկավորումներ չկան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում