Մարտի 10-ին Փարիզի Դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանում կբացվի Բարբի տիկնիկին նվիրված ցուցահանդեսը, որը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: Այդ միջոցառման շրջանակներում այցելուները կտեսնեն մոտ 700 տիկնիկ, ինչպես նաև հագուստներ` ստեղծված աշխարհում հայտնի նորաձևության տների կողմից, հայտնում է newsru.co.il-ը:
Հիշեցնենք, որ առաջին Բարբին ստեղծվել է ԱՄՆ-ում 1959 թվականին: Բարբիի լրիվ անունը Բարբարա Միլիսենթ Ռոբերթս է: Սկսած 1960 թվականից, Բարբին «յուրացնում է» տարբեր մասնագիտություններ: Առաջին «նկարիչ», «բուժքույր», «դայակ» և այլ Բարբիների կողքին այժմ հայտնվել են նաև «տիեզերագնաց» և նույնիսկ «նախագահի թեկնածու» տիկնիկներ: