Tuesday, 21 05 2024
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ

Երիտասարդ սրիկաների ժամանակը

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ ամբողջովին հերքելով Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած բռնությունները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

3,5 տարի մի քանի ազատազրկման վայրերում գտնվելուս տարիներին շատ ավելի դաժան պատմություններ կարող եմ պատմել, որ տեղի են ունեցել ինձ հետ, կամ որոնց ես պարզապես ականատես եմ եղել։ Կարող եմ ժամերով պատմել, թե ինչպես էին Քրեակատարողական հիմնարկների վարչության պետերը, «Նուբարաշեն» ՔԿՀ պետերը, այլ հիմնարկների պետեր ու նրանց ենթականեր՝ Ռոբերտ Քոչարյանի օգնական Գևորգ Մհերյանի հրահանգով քրեականներին հանձնարարում հաշվեհարդար տեսնել ինձ և մյուս քաղաքական բանտարկյալների հետ։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և նրա ենթակա Արթուր Օսիկյանին հորդորում եմ ուղղակի սսկվել, պարզապես չփորձել հերքել անհերքելին, որովհետև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝ սկսած շրջանառվող փողերից մինչև թմրամիջոցներ մշտապես, վստահ եմ՝ նաև այժմ, կատարվում են արդարադատության նախարարի և Քրեակատարողական հիմնարկների վարչության պետերի ուղղակի իմացությամբ, եթե ոչ անմիջական մասնակցությամբ։

Հայաստանի կալանավայրերում մարդը արժեք չէ, հումք է, նյութական հարստության միջոց, տարատեսակ բարդույթներից ժամանակավոր ազատագրման հանգրվան, ինքնահաստատման օբյեկտ, ամեն ինչ է, բայց ոչ՝ արժեք:

Ասել, թե տարիների ընթացքում այստեղ չեն եղել փոփոխություններ՝ անկասկած սխալ կլինի: Եղել են, սակայն ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այդ փոփոխությունները ավելի շատ անփոփոխության, քան հակառակի վկայություն և արտահայտում են: Որովհետև չի փոխվում ամենագլխավորը՝ «վերնախավի» մոտեցումը:

Երբ արդարադատության նախարար նշանակվեց երիտասարդ կին Արփինե Հովհաննիսյանը, դրանից առաջ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ նշանակվեց Արթուր Օսիկյանը, որոնք երիտասարդ են, բարեկիրթ, կրթված,  այն էլ՝ արտերկրում, լիովին նոր կերպարի, նոր որակների տեր են, դա գոնե հոգու խորքում հիմք տվեց ենթադրելու, որ գուցե ինչ-որ բան փոխվում է կամ կարող է փոխել: Ու ոչ այն առումով, որ Արփինե Հովհաննիսյանն  ու Օսիկյանը կանեն բաներ, որ իրենց նախորդները չէին անի, այլ այն առումով, որ եթե նշանակվում է Արփինե Հովհաննիսյանը, Արթուր Օսիկյանը, ուրեմն ավելի վերևում կա ինչ-որ բան փոխելու ցանկություն: Բայց իրականությունը շատ արագ վերադարձավ հասարակությանը անգամ հոգու ամենահեռու խորքից:

Պարզվում է՝ երիտասարդ կերպարները, նրանց արտասահմանյան դիպլոմները շղարշ են իշխանական համակարգի համար, և երբ դրվում են ավանդական խնդիրներ, այդ դիպլոմները վերածվում են ընդամենը թղթերի, իսկ դրանց կրող խոստումնալից երիտասարդ, նորորակ կադրերը՝ սովորական կամակատարների: Ընդ որում՝ այս դեպքում արդեն նրանց արածի ծանրությունն ավելի մեծ է, քանի որ օդիոզ կերպարները այդ տեսանկյունից գոնե չեն թաքնվում բարեկրթության շղարշի, նոր մտածողության և նոր մշակույթի քողի տակ:

Մյուս կողմից՝ իշխանությունն իր ավանդական գործողություններով ու մոտեցումներով ինքն էլ վարկաբեկում է այն ռեսուրսը, որը երևի թե իշխանական համակարգի իսկապես վերջին հանգրվանն է:

Դժվար է պատկերացնել, թե այդ երիտասարդ ռեսուրսն էլ այսօրինակ «ավանդական» գործողություններով հարվածի տակ դնելուց հետո ինչի՞ց պետք է կառչի իշխող համակարգը: Կմնա միայն հասարակության դեմ ուղիղ պատերազմի դուրս գալը: Թեև դատելով, օրինակ, Գասպարիի հանդեպ կատարվածից, այդ պատերազմը գուցե վաղուց է սկսվել, և իշխանությունները վաղուց են հրաժարվել երիտասարդության արտաքին շղարշից՝ այն թողնելով արաբական լրատվամիջոցներին, որոնք կարծես թե ամսական պարտավորություն ունեն նկատելու արդարադատության նախարարի գեղեցկությունը:

Երանի արդարադատության նախարարն էլ պարտավորություն ունենար գոնե այն հաճախականությամբ նկատել իր ղեկավարած համակարգում տեղի ունեցող անմարդկային գործողությունները, ինչ պարբերականությամբ արաբական մամուլը նրա գեղեցկությունն է նկատում:

Հեղինակը «Ժամանակ» օրաթերթի և www.1in.am կայքէջի գլխավոր խմբագիրն է։ 2006-2009թթ. ազատազրկված է եղել «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Դատապարտյալների հիվանդոց» ՔԿՀ-ներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում