Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման պայմաններում Հյուսիսային ծովային ուղին այլընտրանք չունի։ Այդ մասին Դաշնության խորհրդի «կառավարական ժամի» ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Հաշվի առնելով Սև ծովում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի հետ հարաբերությունների սրացումը՝ Ռուսաստանին անհրաժեշտ է հուսալի, ազատ և ամենակարևորը՝ ողջ տարվա ընթացքում ելք դեպի մեծ ջուր։ Այդ տեսանկյունից, իմ կարծիքով, Հյուսիսային ծովային ուղին այլընտրանք չունի»։