Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Սիրիայի կարգավորումը: Այդ մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Կարծիքների փոխանակման կենտրոնում Սիրիայի կարգավորման հարցն էր: Երկու կողմից էլ դրական գնահատական է տրվել Սիրիայի Միջազգային աջակցության խմբի փետրվարի 11-12-ին տեղի ունեցած նիստին, որը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի դրույթներն ու սկզբունքները` ինչպես հումանիտար ասպեկտի և հրադադարի մոդալ ռեժիմի մշակման մասով, այնպես էլ իրական քաղաքական գործընթացի մեկնարկի համագործակցության հարցում: Մասնավորապես, աջակցություն է հայտնվել երկու թիրախային խմբերին` հրադադարի և հումանիտար ասպեկտների մասով»,- ասվում է հաղորդագրությունում: