ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆրեդերիկսբուրգ քաղաքի մերձակայքում միմյանց են բախվել ավելի քան 50 ավտոմեքենա: Ավտովթարը ամբողջովին կաթվածահար է արել մայրուղու երթևեկությունը՝ հայտնում է NBCNews-ը:
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ դեպքի արդյունքում կան զոհեր, սակայն նրանց թիվը չի հաղորդվում: Տեղում իրականացվում են վթարային աշխատանքներ:
Նշվում է, որ պատահարի պահին քամու արագությունը հասել է ժամում 30 մղոնի: