RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանին դադարել Սիրիայի ռմբակոծությունները, ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Մենք պետք է տեսնենք գործողություններ տեղում: Դա ներառում է Ռուսաստանի կոնկրետ գործողությունները, որոնք նա արդեն բանավոր պարտավորվել է կատարել վերջին երեք օրերի ընթացքում: Մենք պետք է տեսնենք ռմբակոծությունների վերջը և Ասադին օգնության դադարեցումը»,- ասել է Տոները:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն նաև սպասում է, որ Ռուսաստանը կազդի Սիրաիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք մասնակցեն բանակցություններին: