ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, հաղորդում է Associated Press-ը:
Համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ստորագրելու:
Օրինագիծն աջակցել են 408 կոնգրեսականներ, դեմ են հանդես եկել երկուսը:
Նշվում է, որ փաստաթուղթը պատժամիջոցներ է ենթադրում ոչ միայն Հյուսիսային Կորեայի, այլև նրանց դեմ, ովքեր նրա հետ գործ կունենան: