Իրանի դիվանագիտության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Երկու կողմն էլ պետք է փորձեն առնվազն կոտրել անվստահության պատը, որը 40 տարի բաժանել է Իրանին ու ԱՄՆ-ին»,- ասել է նա` Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում: