Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Աֆիոն քաղաքի դատարանը տեղի լրագրող Հիլալ Քալաֆաթին դատապարտել է 28 ամսվա ազատազրկման՝ 5 տարով պատժի իրագործման հետաձգմամբ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։ 2015 թվականի մարտին Քալաֆաթը Twitter-ում քննադատել էր Էրդողանին և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)՝ ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելու համար։ Դատարանը դրա համար նրան դատապարտել է 2 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։