Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Վրաստանն Իրանից ակնկալում է զբոսաշրջիկների ու ներդրումների հոսք

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում 2016 թվականին կաճի Իրանից եկող զբոսաշրջիկների թիվը, ինչը դրականորեն կանդրադառնա երկրի տնտեսության վրա։ Այդ մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանն Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ է հայտարարելու փետրվարի 15-ից։ Այն միակողմանի սահմանվել էր 2013 թվականին, ինչը Վրաստանի իշխանություններն այն ժամանակ պարզաբանել էին ՄԱԿ-ի խորհուրդներով։

Չոգովաձեն հայտարարել է, որ վիզային ռեժիմի վերացումը դրականորեն կազդի ոչ միայն զբոսաշրջային, այլև այն առումով, որ Իրանը շահագրգռված է ներդրումային նախագծերի իրականացմամբ. «Դուք կտեսնեք, որ ոչ վիզային ռեժիմի դեպքում կաճի զբոսաշրջիկների թիվը, կվերականգնվի ավիահաղորդակցությունը, և կաճեն ներդրումները Վրաստանում»։

Փետրվարի 15-ին Իրանից Վրաստան է ժամանելու լրագրողների ու տուրօպերատորների խումբ, որոնք կծանոթանան Վրաստանի զբոսաշրջային պոտենցիալի հետ։ Չոգովաձեն հայտարարել է, որ Իրանը՝ որպես երկիր ու որպես շուկա, դառնում է ավելի բաց աշխարհի համար, և այդ առումով իրենց կողմից վիզային ռեժիմի վերացումը բացարձակապես ժամանակին ու համարժեք է։

Փետրվարի 12-ին Վրաց-իրանական առևտրային պալատը ( Georgia-Iran Chamber of Commerce and Industry, GICCI) Tbilisi Marriott հյուրանոցում անցկացնելու է «Վրաստանի ու Իրանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով համաժողով, որին կմասնակցեն Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թալեբ Ֆարին, ինչպես նաև Իրանում ու Վրաստանում գործող բիզնես-ընկերությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում