Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի 4-րդ փողոցի 22-րդ շենքի բակում կենտրոնացել էին միաժամանակ տարածքի ոստիկանության ու ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները: Շենքի բնակիչներից մեկը՝ Հովհաննես Այվազյանը, սպառնացել է պայթեցնել որոշ անձանց, քանի որ վաղ առավոտյան մահացել է իր միակ որդին՝ 21-ամյա Աշոտ Այվազյանը:
Աշոտ Այվազյանը հաշմանդամություն է ձեռք բերել բանակում: Նա զորավարժության ժամանակ զինտեխնիկայից հարված է ստացել կրծքավանդակին, որը կարճ ժամանակ անց զինվորի առողջության վրա մահաբեր հետևանք է թողել: Նա բանակ է գնացել 2012 թվականին, իսկ մեկուկես տարի անց զորացրվել է դեպքի պատճառով: Առողջապահության նախարարության ցուցումով Աշոտը բուժում կարող էր ստանալ արտերկրում, բայց ժամանակին միջոցներ ձեռք չեն առնվել, այսօր էլ արդեն ուշ է որևէ քայլ նախաձեռնելու համար։
Աշոտի հարազատներն այսօր չհամաձայնեցին տեսախցիկի առջև խոսել: