Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը հանրահավաքի օր չէ. Արամ Զ. Սարգսյանը մերժել է «Նոր Հայաստանին». Armtimes.com

«Հանրապետություն» կուսակցությունը մերժել է մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելու մասին «Նոր Հայաստանի» առաջարկը: Այդ մասին Armtimes.comի հետ զրույցում տեղեկացրել է շարժման անունից «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցություններ անցկացրած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Մակեյանի փոխանցմամբ՝ իր հետ զրույցում ահա թե ինչպես է այդ որոշումը պատճառաբանել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Արամ Սարգսյանի փաստարկը հետեւյալն էր, որ իրենք 2009 թվականից մարտի 1-ի որեւէ հանրահավաքի չեն մասնակցել, մասնակցել են միայն Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ, պսակներ դնելու արարողությամբ, եւ բնականաբար այդ ավանդույթը չեն ցանկանում փոխել»:

Մակեյանն ասել է, թե Արամ Սարգսյանից փորձել է հարցը երկրորդ անգամ ճշտել. «Ճիշտն ասած ես 2010 եւ 2011 թվականների համար հարցրի Արամ Զավենի Սարգսյանին, որ էդ թվականներին չե՞ք մասնակցել, ասաց չէ: Ես էլ վստահ չէի, որ մասնակցել են…»,- ասաց Մակեյանը:

Արամ Սարգսյանը կայքի հետ զրույցում պնդել է իր դիրքորոշումը. «Ես երբեք ապրիլի 24-ը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը չեմ համարել հանրահավաքի օր եւ չեմ նախաձեռնել: Ու մերժել եմ նման առաջարկները: Մշտապես մասնակցել եմ հիշատակի արարողություններին, որից հետո ընկերներիս հետ այցելել եկեղեցի ու մոմ վառել զոհերի հոգիների հանգստության համար: Նույնը կանեմ նաեւ այս տարի: Անգամ 2010-ին, երբ ՀԱԿ-ում առաջարկեցին հոկտեմբերի 27-ին հանրահավաք անել (եւ վստահաբար շատ մարդ կգար), ես դեմ եղա, որովհետեւ չեմ ընդունում նման որոշումը»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում