Հանգստյան օրերին Հյուսիսային Կորեայի կողմից բաց թողնված արբանյակը կայունացել է ուղեծրում, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային հաջողվել է ուղեծիր դուրս բերել իր արհեստական արբանյակը, սակայն նրանից դեռևս ազդանշան չի ստացվել:
Միջազգային հանրությունը դատապարտել է հրթիռի բաց թողումը, քանի որ հրթիռ-կրիչի տեխնոլոգիան համապատասխանում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիային, ինչի համար էլ ՄԱԿ-ը պատժամիջոցներ է հայտարարել Հյուսիսային Կորեային: