Շնորհակալություն հայտնելով «Ժառանգությանը» միանում եմ «Հայկական Վերածննդին»: Այս հայտարարությունը այսօր տարածել էր Ժառանգություն կուսակցության Վայոց ձոր մարզի համակարգող նախագահ`Նարինե Հարությունյանը, նշելով, որ կուսակցությունից դուրս են գալիս նաև խորհրդի անդամներ` Արևիկ Սարգսյանը, Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արևիկ Աբրահամյանը:
Հայտարարության մեջ նշվում է.
Նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար` հայտարարաում ենք Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած ՛՛Հայկական Վերածնունդ՛՛ հասարակական քաղաքական միավորմանը անդամակցելու մասին:
«Ժառանգության» գրասենյակին, սակայն, պարզաբանում են, իրենց կուսակցության արդեն նախկին անդամները ռեբրենդինգ եղած ՕԵԿ-ին՝ «Հայկական Վերածնունդին», միանում են ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական նկատառումներով:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Գայանե Աբասյանը մանրամասնում է իրենց շարքերը լքած անդամները սոցիալական դժվարություններ ունեին և ամենայն հավանականությամբ «Հայկական Վերածնունդից» շահեկան առաջարկ են ստացել: