Բավարիայի ոստիկանությունը կարծում է, որ փետրվարի 9-ի վաղ առավոտյան Բադ Այբլինգի մերձակայքում երկու մարդատար գնացքների բախումը դժբախտ պատահար է։ Այս մասին հայտնում է RIA Novosti- ն՝ հղում անելով Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք ելնում ենք այն բանից, որ խոսքը վերաբերում Է դժբախտ պատահարին»,- ասել Է ոստիկանը: Գործակալության հարցին՝ կա՞ն արդյոք կասկածներ, որ խոսքը ահաբեկչությանն է վերաբերում, ոստիկանը բացասական պատասխան է տվել:
Ավելի վաղ հաղորդվել է 8 զոհի և 150 վիրավորի մասին։