ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի օպերատորների քանակը գերազանցել է գրանցված ինքնաթիռների և ուղղաթիռների թիվը: Այս մասին հայտնել է երկրի Համերկրային ավիացիոն վարչության ղեկավար Մայքլ Ուերտան:
«Անցյալ շաբաթ անօդաչուների գրանցված օպերատորների թիվն առաջին անգամ անցել Է 325 հազարի սահմանագիծը»,- ասել է նա Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդաժողովում: Ըստ որում՝ ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռների և ուղղաթիռների թիվը հասնում է 320 հազարի՝ հավելել է նա։
Նա նաև նշել է, որ անօդաչուների քանակն ավելի մեծ է, քանի որ շատ օպերատորներ իրենց տնօրինության տակ մի քանի սարք ունեն՝ փոխանցում է TASS գործակալությունը։