«Սկոլկովո» ռեզիդենտը մշակել է կենսատպիչ, որով աշխարհում առաջին անգամ տպել են գործող օրգան: Այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին հայտարարել Է «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Կիրիլ Կայեմը՝ փոխացնում է Interfax-ը։
Գործող օրգանը փոխպատվաստվել է մկանը։ «Կրծողի վահանաձև գեղձը գործում է, արտազատում է հորմոններ. սա բեկում է, որը նախկինում չի եղել»,- ասել է Կայեմը:
Նա նշել է, որ ընկերությունն արդեն կենսատպիչներ է վաճառում կենսաբանական 3D-տպագրությամբ զբաղվող այլ լաբորատորիաների:
Կայեմը նշել Է, որ ընկերությունը պատրաստվում Է տպել այլ օրգաններ, օրինակ՝ երիկամ, լյարդ: