Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մեղմ գնահատականը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու երաշխիք է

Անճշտություններ ընտրացուցակներում, ճնշումներ դիտորդների նկատմամբ, լրագրողների աշխատանքի խոչընդոտում, իշխանությունների կողմից  կենտրոնացված հսկայական հանրային միջոցներ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզելու համար: Այս և մի շարք այլ դիտարկումներ տեղ են գտել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խմբի հրապարակած դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցում:

«Ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները սպասում էին այս զեկույցին: Սակայն, ծավալուն զեկույցի հանրաքվեի վերաբերյալ բացասական դիտարկումներին հետևում է ընդամենը մեկ նախադասություն, որը զրոյացնում է վարչական ռեսուրսների օգտագործման ու խախտումների մասին փաստարկները.

«Սույն զեկույցը սահմանափակված է շրջանակներով և չի ներկայացնում հանրաքվեի գործընթացի վերաբերյալ ընդհանուր գնահատական»:

Համապետական մի քանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խմբի նախկին զեկույցներում չնայած, որ կրկին խոսվում էր որոշ խախտումների վերաբերյալ, վերջնական արդյունքները, սակայն, կասկածի տակ չէին առնվում: Եվ այս զեկույցը նախորդների կրկնությունն է:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ նախորդ զեկույցների համեմատ գնահատականների խստացում նկատվում է, սակայն եզրակացությունների առումով ոչ:

Սաֆարյանը հիշում է՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների խախտումներն անարձագանք մնացին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողից, պատճառը ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող բանակցություններն էին:

Սակայն մյուս կողմից, Սաֆարյանը վստահ է, ասոցացման պայմանագրից հրաժարվելը դաս է եվրոպական կողմի համար, որ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ չհնչեցնելը համաձայնագրի ստորագրման երաշխիք է: Իսկ զեկույցում տեղ գտած զգուշացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վկայում են այն մասին, որ եվրոպական կողմի ռեակցիան համաձայնագրից այս անգամ ևս ետ կանգնելու դեպքում կարող է էլ ավելի կոշտ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում