Երկաթուղային արագընթաց ուղևորափոխադրումների գծով մասնագիտացած Eurostar ընկերությունը բեռների պարունակության վերաբերյալ հարցում է անցկացրել իր այցելուների շրջանում, գրում է korrespondent.net-ը:
Պարզվել է, որ միջին վիճակագրական ուղևորը հաճախ է իր հետ վերցնում հողաթափեր, ծածկոց, թեյնիկ և թեյի պարկիկներ: Ընդհանուր առմամբ՝ ճանապարհորդների մեծ մասը նախընտրում է իր հետ վերցնել ավելի շատ իրեր, քան պետք է:
Թեյի պարկիկներ վերցնում են բրիտանացիները և ֆրանսիացիները, յուրաքանչյուր հինգերորդը իր հետ թեյնիկ է վերցնում: Ուղևորների մեկ երրորդը վերցնում է տնային հողաթափեր, գրեթե մեկ քառորդը չի կարող ճամփորդել առանց բարձերի, իսկ 15 տոկոսը ծածկոցների կարիք է զգում: Տղամարդկանց մեկ երրորդը խոստովանել է, որ իրենց հետ վարսահարդարիչ են վերցնում:
Անսովոր իրերի շարքում ընկերության ներկայացուցիչները նշել են օլիմպիական ջահը, զենք ու զրահը և միկրոալիքային վառարանը: