Լոնդոնի ոստիկանությունը կփորձի թռչուններին օգտագործել երկնքում չգրանցված անօդաչուներ բռնելու համար: Այս մասին հայտնում է The Times-ը:
Պարբերականը նշում է, որ Սքոթլանդ-Յարդին հետաքրքրել է իրենց նիդեռլանդացի գործընկերների փորձը, որոնք մի քանի օր առաջ YouTube-ում հոլովակ են հրապարակել իրենց փորձի մասին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակագլուխ արծիվը օդում բռնում անօդաչուն:
Դրանից հետո Լոնդոնի ոստիկանապետ Բեռնարդ Հոգան-Հաուն հրահանգել է ուսումնասիրել այդ հարցը՝ հուսալով ապագայում բրիտանական թռչուններ օգտագործել հանցագործների և ահաբեկիչների դրոններ որսալու համար: