Ավստրալացիների մեծ մասն աջակցում է իրենց երկրում կառավարման հանրապետական կարգի սահմանման գաղափարին։ Այս մասին են վկայում Newspoll հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հարցման մասնակիցների 51 տոկոսը համոզմունք է հայտնել, որ իրենց պետությունը պետք է դառնա Ավստրալիայի Հանրապետություն։ Սահմանադրական միապետության պահպանման օգտին է արտահայտվել ընդամենը 37 տոկոսը։
Մնացած12 տոկոսը խոստովանել է, որ դեռևս չի կարողանում կողմնորոշվել։
Ավստրալացի տղամարդիկ ավելի հակված են բրիտանական թագավորությունից երկրի լիարժեք անկախացման գաղափարին, քան կանայք: Հանրապետության օգտին են քվեարկել, համապատասխանաբար, ուժեղ սեռի ներկայացուցիչների՝ 57 և թույլ սեռի ներկայացուցիչների 45 տոկոսը։