Թուրքիան վճռականորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հրթիռի արձակումն ու Փխենյանին կոչ արել կատարել սեփական միջազգային պարտավորություները՝ հայտնում է Milliyet-ը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք հրթիռի արձակումը՝ որպես միջազգային պարտավորությունները խախտող քայլ։ Ինչպես և Հյուսիսային Կորեայի կողմից հունվարի 6-ին իրականացված չորրորդ միջուկային փորձարկումը, այս արձակումը ևս տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության լիարժեք արհամարհման մեկ դեպք է»,- հայտարարել են ԱԳՆ-ում։