Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ժամանակավորապես փակել է իր գրասենյակը Գազայի հատվածում՝ այն պարբերաբար գրոհով վերցնելու տեղի բնակիչների փորձերից հետո: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Կազմակերպության մամլո քարտուղար Սուհեյր Զաքութն ասել է, որ ներկայացուցչությունը կաշխատի հեռակա կարգով՝ մինչև Գազայի տեղական իշխանությունները չտան գրասենյակի աշխատակիցների և շենքի անձեռնմխելիության երաշխիքներ:
Նշվում է, որ տասնյակ տեղի բնակիչներ բազմիցս փորձել են ուժով ներթափանցել Կարմիր խաչի շենք` պահանջելով օգնել Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակմանը: