Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաշխարհային հանրությանը կոչ է արել գործադրել ամբողջ ուժերը` Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար: Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կիրակի օրը հայտնել է իր ավանդական կիրակնօրյա «Անգելուս» ուղերձի ժամանակ, գրում է TASS-ը:
«Հանուն սիրելի Սիրիայի՝ ամբողջ համաշխարհային հանրությանը կոչ եմ անում ուժ չխնայել, մինչև բոլոր կողմերը բանակցությունների սեղանի շուրջ չհայտնվեն: Հակամարտության միայն քաղաքական լուծումը կարող է ապագա հրադադար և հանգստություն երաշխավորել տառապյալ երկրին»,- ասել է Ֆրանցիսկոսը: