Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է արևմտյան երկրների երկակի չափանիշների քաղաքականությունը, որոնք զինում են Քրդստանի բանվորական կուսակցությանը (PPK) և սիրիական քրդամետ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը, գրում է Anadolu գործակալությունը:
«Մենք դառնում ենք վկաներն այն բանի, որ զենքը, որից օգտվում են ահաբեկիչները, արտադրվում է Արևմուտքում: Նրանց ձեռքերում է հայտնվում ամենատարբեր արևմտյան պետություններ արտադրած զենքը: Այսինքն` ահաբեկիչները զինված են նրանց արտադրած զենքերով, ովքեր հայտարարում են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի մասին»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի խոսքերով` արևմտյան երկրների կողմից աննկատ են մնում «էթնիկ զտումները, ահաբեկչությունն ու «Դեմոկրատական միություն» կուսակցության և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ակտիվ համագործակցությունը»: