Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի հունվարին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» (ԱՉԳ) բլոկի նավթի վաճառքից ստացել է 442 միլիոն դոլար։
Ընդհանուր առմամբ 2001 թվականից մինչև 2016 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամկետում հիմնադրամն այդ բլոկի նավթի վաճառքից ստացել է 117.5 միլիարդ դոլար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ԱՉԳ բլոկի նավթի վաճառքից ստացել է 6.9 միլիարդ դոլար, մինչդեռ դրա նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 15.2 միլիարդ դոլար։ Ընդգծվում է, որ վերջին շրջանում ամեն տարի նվազում են նավթի վաճառքից պետության եկամուտները։