Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ընտրախախտումների մասով դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր. Ռիչարդ Միլս. «Ազատություն»

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանում է «Ազատության» հարցերին․

Ազատություն» ․ – ԱՄՆ-ը, Եվրամիությունը բազմիցս հորդորել են Հայաստանի իշխանություններին պատշաճ քննություն անցկացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում տեղ գտած ընտրախախտումների կապակցությամբ: Չնայած առկա են դիտորդների, լրագրողների բազմաթիվ հաղորդումները ընտրախախտումների վերաբերյալ, առայսօր միայն մեկ հոգի է դատարանի վճռով պատժվել, այն էլ՝ պայմանական պատիժ է ստացել, ևս վեց քրեական գործ ուղարկվել է դատարան: Միացյալ Նահանգների կառավարությունը ինչպե՞ս է գնահատում 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրախախտումների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը:

Ռիչարդ Միլս․ – Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: Հաշվի առնելով ոչ-կուսակցական դիտորդների և Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը:

Օգտվելով այս առիթից՝ մենք նաև կրկին կոչ ենք անում ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին նոր ընտրական օրենսգրքում ներառել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները Հայաստանի ժողովրդի կողմից դիտարկվեն որպես արժանահավատ, լեգիտիմ և իրենց կամքի իրական արտացոլում հանդիսացող ընտրություններ:

«Ազատություն»․ – Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղաքական բանտարկյալ են համարում ազատազրկված Շանթ Հարությունյանին ու իր համակիրներին, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին: Հայտնի է, որ վերջին շրջանում այդ մարդիկ դիմել էին հացադուլի և ջրադուլի՝ բարձրաձայնելով բանտում իրենց նկատմամբ կիրառված ճնշումների, ազատազրկման վատ, անապահով պայմանների մասին: Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի կառավարությունը նշված անձանց բանտարկված լինելու փաստի առնչությամբ: Հորդորե՞լ եք արդյոք Հայաստանի իշխանություններին՝ վերացնել նրանց ազատազրկումը կամ բարելավել բանտարկության պայմանները:

Ռիչարդ Միլս․ – ԱՄՆ-ի դեսպանությունը տեղյակ է և շարունակում է երկու գործերին էլ հետևել: Մենք հնչեցրել ենք մեր մտահոգությունը նախնական կալանքի, ինչպես նաև նախնական կալանքի տակ գտնվողներին դատապարտյալների հետ պահելու փաստի վերաբերյալ. այս խնդիրը նաև հիշատակվում է Պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2014 թվականի զեկույցի հայաստանյան հատվածում: Մենք ողջունում ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որտեղ նա հստակեցրեց կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում պարոն Սաֆարյանի ապահովությունը երաշխավորելու իր հանձնառությունը:

«Ազատություն»․ – Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո հայաստանյան իշխանությունները, գործարար հանրությունը և փորձագետները բազմիցս արտահայտվել են հայ-իրանական տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման օգտին: Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստան-Իրան տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման վերաբերյալ:

Ռիչարդ Միլս․ – Հայաստանն իր ցանկացած թվով երկրների հետո ամուր և փոխշահավետ հարաբերություններ կերտելու ինքնիշխան իրավունք ունի: Իրանի հարցում Միացյալ Նահանգների կառավարությունը երախտագիտությամբ է ընդունում այն դերակատարումը, որ Համատեղ համալիր գործողությունների պլանի ձևավորմանը հանգեցրած դիվանագիտական աշխատանքների հնարավորության ապահովման հարցում ունեցավ Հայաստանը՝ տարիների ընթացքում լիարժեքորեն հարգելով Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները, նույնիսկ այն դեպքերում, երբ դա Հայաստանի ու Հայաստանի տնտեսության համար գին ուներ: Իսկ հունվարի 16-ին ազդարարվեց Իրականացման օրը, և բնական է, որ Հայաստանը սկսի մտածել, թե պատժամիջոցների վերացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի հետ իր քաղաքական ու տնտեսական կապերի վրա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում