Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը սահմանադրական հանրաքվեն համարում է ոչ լեգիտիմ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամփոփել է Սահմանադրական հանրաքվեի օրը իրականացված դիտորդական առաքելության արդյունքները:
Հրապարակման համաձայն հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի հանրաքվեների օրինակելի պրակտիկայի կանոնագրքում ամրագրված այնպիսի նորմերի, ինչպիսիք են ընտրական ցուցակների արժանահավատությունը, հավասար ընտրական իրավունքի ապահովումը, ընտրողների՝ կարծիք ձևավորելու և իրենց կամարտահայտման ազատության երաշխավորումը, հանրաքվեի պատշաճ դիտարկման հնարավորությունը և արդյունավետ բողոքարկման համակարգը. Ուստի, կարելի է պնդել, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը, դրանք մեծամասամբ պարտադրված և կեղծված են, և, այդպիսով, հանրաքվեն և դրա միջոցով ընդունված փաստաթուղթը չեն կարող համարվել լեգիտիմ:

Հրապարակման մեջ խոսվում է լայնածավալ, վերջին տարիների համար աննախադեպ և, կարծես թե, մոռացված կոպիտ խախտումների ու կեղծիքների մասին, որոնց թվում են դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների, ինչպես նաև՝ վստահված անձանց իրավունքների համատարած սահմանափակումները և վերջիններիս լիազորությունների իրականացման խոչընդոտումը, քվեարկության ընթացակարգերի խախտումները, քվեատուփի լցոնումը, կաշառքը, ֆիզիկական ուժի կիրառումը, կրկնակի քվեարկությունները, ամփոփման ընթացքում քվեարկության արդյունքների նենգափոխումը, ամփոփիչ արձանագրությունների կեղծումը, որոնց վերաբերյալ առաքելության կազմում ներգրավված դիտորդներից և ԶԼՄ ներկայացուցիչներից ստացվել են թվով մոտ 1080 ահազանգեր, որոնցից շուրջ 130-ը՝ վերաբերել են վերջիններիս իրավունքների խախտումներին և լիազորությունների իրականացման խոչընդոտներին:

Վերոնշյալ խախտումների նկատմամբ, ըստ «Քաղաքացի դիտորդի» պատշաճ արձագանքի բացակայությունը թե՛ ընտրական վարչարարությամբ զբաղվող իրավասու մարմինների, թե՛ իրավապահ մարմինների և թե՛ դատական համակարգի կողմից խոսում են դրանց համակարգված և համընդհանուր բնույթ ունենալու, ինչպես նաև նշված պետական ինստիտուտների՝ իրենց օրինական գործառույթներն իրականացնելու անկարողության կամ ցանկության բացակայության մասին:

Հիշեցնենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներգրավվել են հայաստանյան 28 հասարակական կազմակերպություն մոտ 1000 անհատներով՝ իրականացնելով դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր ընտրատարածքների 520 տեղամասերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում