«Դաշնակցությունը միասնական կառույց է. Դաշնակցության սփյուռքյան և հայաստանյան թևեր չկան: Մեր որոշումները կայացվում են հավաքաբար, տարակարծություն չկա,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում փորձեց հավաստիացնել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե ՀՅԴ սփյուռքի գործընկերներն արդյո՞ք մտահոգություն չունեն կոալիցիա կազմելու շուրջ, դժգոհություններ չե՞ն եղել:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ 2017-ից հետո համագործակցության գործընթացի համար շատ բան կախված կլինի ԸՕ բնույթից, ընտրությունների վստահելիությունից և այն արդյունքներից, որ կլինեն 2017-ին:
«Մեր խնդիրն է ունենալ իսկապես այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը թաքուն կամ բացահայտ որևէ քաղաքական ուժի առավելություններ չի տալու»,- նշեց Ա. Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: