«Վստահությունը կորցնում են մեկ անգամ: Երկար տարիներ փորձում են վերականգնել, չի ստացվում, շատ ժամանակ ընդհանրապես չի ստացվում: Խնդիրն այն է, թե ես վստահում եմ, թե չեմ վստահում այս ծրագրին: Այն, որ ճանապարհները վատն են, կասկած չկա: Այն, որ ստանում ենք վարկեր, դրան էլ ոնց որ թե որևէ մեկս չենք կասկածում… Այն որ միջազգային կառույցները ոնց որ թե փորձում են օգնել, հասկանալի է, բայց վստահում են՝ առաջնորդվելով միայն և միայն իրենց սեփական շահից: Ոչ մեկը ուրիշի սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս: Այստեղ երկրորդ խնդիրն է առաջանում. վարկ վերցնելը լա՞վ է, թե՞ ավելի լավ է վարկ տվող լինես»,- ԱԺ այսօրվա նիստում ասաց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: