Իսպանական Babypod ընկերությունը մշակել և շուկայում թողարկել է հեշտոցային դինամիկ հղի կանանց համար, գրում է The Guardian պարբերականը: Նոր գաջեթը նախատեսված է մոր արգանդում երեխաների` երաժշտական ստեղծագործություններ լսելու համար:
Հետազոտողները խորհուրդ են տալիս սարքավորումն օգտագործել 16 շաբաթական հղիությունից ի վեր` 10-20 րոպե տևողությամբ: Նշվում է, որ Babypod-ի թրթռումը չի անհանգստացնի հղի կնոջը: Սարքավորման առավելագույն ձայնը պետք է լինի 54 դեցիբել: