Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) կարող է պահանջվել «շատ հրատապ հանդիպում», եթե մինչև 2016 թվականի փենտրվար նավթի գինը չսկսի բարձրանալ՝ փոխանցում է Interfax-ը։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի նավթարդյունաբերության նախարար, ՕՊԵԿ-ի նախագահ Էմանուել Իբե Կաչիկվուն։
«Ինչպես սպասվում է՝ նավթի գնի աճի միտումը կձևավորվի մինչև փետրվար, սակայն եթե դա տեղի չունենա, ակնհայտ է՝ ՕՊԵԿ-ից կպահանջվի անցկացնել շատ հրատապ հանդիպում»,- ասել է նա։
Նավթի գներն արագացրել են անկումը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած ՕՊԵԿ-ի հանդիպումից հետո, որի արդյունքներով որոշվել էր չբարձրացնել նավթի արդյունահանման քվոտան և պահպանել օրական 30 մլն բարելի մակարդակի վրա։